70 դիմում-բողոք` 5 տարվա ընթացքում
2009 թ. ընթացքում գրանցվել է քաղաքացիների կողմից քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կայացած մրցույթների` իրենց մասով արդյունքների բողոքարկման 9 դեպք: Դրանցից 2-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը բավարարել է, 7-ը` չի բավարարել: Այս տարի բողոքարկան դեպք չի արձանագրվել քաղաքացիական ծառայողների ատեստավորումների ժամանակ: Այս մասին նշվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
2004-2009 թթ. ընդհանուր առմամբ ստացվել է մրցույթների և ատեստավորումների արդյունքների վիճարկմանն ուղղված 70 դիմում-բողոք: Դրանցից 27-ը ՀՀ քաղծառայության խորհուրդը բավարարել է, 36-ը չի բավարարել: Չի քննարկվել կամ դիմողների կողմից ետ է վերցվել 7 բողոք: 11 բողոքարկում կապված է եղել մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամների ներկայացրած դիմումների հետ, որոնցից 8-ը` հանձնաժողովներում ՀՀ ՔԾԽ ներկայացուցիչների կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել