Էլի փախուստ
«ՀԺ»-ի տեղեկություններով, երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից փախուստի է դիմել մի անձ, որը բաժանմունք էր բերվել հարցաքննության: Փախուստի դիմած անձի ինքնությունը երեկ թերթին չի հաջողվել պարզել: Փախուստից որոշ ժամանակ անց, ըստ թերթի աղբյուրներից ստացած տեղեկությունների, ձերբակալվել է նրան հարցաքննող քննիչը:

Կեսգիշերին փախուստի դիմած անձը դեռ չէր հայտնաբերվել, իսկ քննիչն ազատ չէր արձակվել: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում փախուստի դիմելը դարձել է խաղ ու պար:
Ամանորը` առնաց ձյան
Թերթը Հայհիդրոմետ ծառայության պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացել է, որ Երևան քաղաքում և հովտային շրջաններում դեկտեմբերի 29-ի ցերեկը և գիշերը սպասվում են տեղումներ անձրևի տեսքով: Այդ օրը մարզերում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 31-ին և 2010 թվականի հունվարի 1-ին առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը համեմատաբար 4-5 աստիճան ցածր կլինի դեկտեմբերի 30-ին և 31-ին, իսկ մնացած օրերին սպասվում է 12-15 աստիճան տաքություն:
Երևանում այսօր ցերեկը ու գիշերը սպասվում է 12-15 աստիճան տաքություն, իսկ 30-ին և 31-ին և հունվարի 1-ին` 13-15 ցերեկը, 9-11` գիշերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել