HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ցանկանում են դպրոցականներին համազգեստ հագցնել

29-12-uniformԵրեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 2010 թվականին պատրաստվում է քաղաքապետարանում առաջարկությամբ հանդես գալ, որը վերաբերում է աշակերտների համար միանման համազգեստ սահմանելուն: «Աշակերտը պետք է մտածի սովորելու մասին, ոչ թե ընկճվի, որ ինչ-որ մեկն ավելի լավ հագուստ է կրում, քան ինքը»,- ասում է խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը: Որոշ դպրոցներում արդեն իսկ աշակերտները միանման համազգեստներ են կրում, սակայն Արման Վարդանյանի խոսքով` դրանք տարբեր դպրոցներում տարբեր գին ունեն: «Կարելի է մրցույթ հայտարարել, որտեղ դիզայներական ընկերությունը կներկայացնի ամառային-աշնանային համազգեստի տարբերակը, դրանից հետո կլինի մրցույթ, որտեղ մեկ ընկերություն կշահի եւ կկարի համազգեստներ: Եթե մի կազմակերպություն կարի բոլորի համար, այդպես ավելի մատչելի կարժենա համազգեստը»,- ասում է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը: Երեւանի քաղաքապետին դուր է եկել այս առաջարկը: Հնարավոր է, որ եթե ոչ տարրական, ապա գոնե առաջին դասարանցիների համար համազգեստներ պատվիրեն Երեւան քաղաքի բյուջեից. «Սակայն եթե դա մատչելի լինի, ինչու ոչ, թող ծնողները գնեն, միեւնույնն է` տոնավաճառից գնված զգեստը անհամեմատ ավելի թանկ է լինելու, քան համազգեստը»,- նշում է Արման Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter