Պահանջում են պատժել
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է գրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է.
«Դեկտեմբերի 27-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում ՀԱԿ 10 ակտիվիստներ թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել, որին որևէ կերպ չի միջամտել ոստիկանությունը: Ըստ շրջանառվող լուրերի, երիտասարդներին ծեծողները մի քանի տասնյակ հաղթանդամ անձինք են եղել, որոնք մասնակցում էին նույն ընտրությունների քարոզարշավին` պաշտպանելով պրո-իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի շահերը:
Կարծում ենք, որ մեր հասարակությունը և նրա շահերի համար աշխատող ոստիկանությունն ու դատախազությունը պետք է խստորեն արձագանքեն քաղաքացիների դեմ կատարված ցանկացած հանցագործությանը, առավել ևս, երբ խոսքը երիտասարդների քաղաքական հայացքների` օրենքի շրջանակներում ազատ արտահայտելու դեմ ուղղված հանցագործության մասին է: Ուստիև, խիստ մտահոգիչ է, որ առ այս պահը մենք ականատես չենք եղել հիշյալ հանցագործության բացահայտման ուղղված որեւէ գործողության:
Հիմնվելով վերոգրյալի վրա` ՀՀ ոստիկանությունից և դատախազությունից պահանջում ենք օրենքով իրենց վրա դրված պարտականություններին համահունչ գործողություններ ծավալել` միտված վերոնշյալ հանցագործությունը բացահայտելուն, այն իրականացնողներին և նրանց հնարավոր հանցակիցներին օրենքով սահմանված կարգով պատժելուն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել