42 գործ` պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու կամ նպաստելու համար
Քրեական օրենսգրքի 261 եւ 262 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել շահադիտական նպատակներով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու կամ նպաստելու համար։ 2009 թ. ընթացքում այս մեղադրանքներով 42 քրեական գործ է հարուցվել, որոնցից 3-ը պոռնկությամբ զբաղվելու համար անձին ԱՄԷ եւ Թուրքիա փոխադրելու, ապա եւ՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքեր են, 26-ը՝ հյուրանոցային համալիրների աշխատակիցների, 6-ը՝ տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքեր են, 6-ը՝ այլ դեպքեր, որոնցից 2-ը եղել են անչափահասներին՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքեր։
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, Քրեական օրենսգրքի 261 եւ 262 հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար ներկայումս 7 անձինք հետախուզման մեջ են, իսկ երկուսը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել