HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Տարվա ձեռքբերումը` ժողովրդագրության ոլորտում, բացթողումը` գյուղատնտեսության

ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ընդունվեց ԼՂՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին կողմ քվերակեցին ներկա 29 պատգամավորներից 28-ը: Միայն ձեռնպահ քվեարկեց անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթին ԱԺ հավանությունը ստանալուց հետո վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես եւ անցած տարի, մամուլի ասուլիս հրավիրեց` ամփոփելու անցնող տարվա արդյունքները:

Վարչապետը սկզբից անդրադարձավ գալիք տարվա պետբյուջեին, այն համարելով իրատեսական: Նա միաժամանակ շեշտեց, որ գալիք տարի կկարողանան ապահովել ոչ միայն պետբյուջեի ծախսերն ու եկամուտները, այլեւ կապահովեն ակնկալվող տնտեսական աճը: Գալիք տարի կանցկացվեն նաեւ խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցի նաեւ վարչապետի ղեկավարած “Ազատ Հայրենիք” կուսակցությունը: Այս մասին հարցին ի պատասխան նա ընդգծեց, որ կուսակցությունը կմշակի նախընտրական ծրագիր, որով էլ կներկայանա ընտրողներին ու կփորձի ստանալ ծրագրին նրանց հավանությունը: Որպես տարվա ձեռքբերում, վարչապետը ընդհանուր երկրի կյանքում նշեց ժողովրդագրական վիճակի բարելավումը, իսկ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում` շինարարության աննախադեպ ծավալների ապահովումը: Իսկ բացթողումների շարքում նշեց գյուղատնտեսության ոլորտում առկա ցուցանիշները, որոնք շատ հեռու են ոլորտի զարգացման համար նախատեսվող ցուցանիշներից: Հիմնական պատճառը, ըստ գործադիր իշխանության ղեկավարի, մասնագետների բացակայությունն է: Նրա խոսքերով, Ղարաբաղում այսօր շատերն են զբաղվում գյուղատնտեսությամբ, սակայն դա չի արվում ագրոկանոնների համապատասխան, ինչի արդյունքում էլ բերքի զգալի կորուստներ են ունենում: Սա խոչընդոտում է տնտեսության առաջնային ճյուղի զարգացմանը, ինչն էլ հաշվի առնելով գալիք տարի էլ ավելի մեծ ուշադրություն կդարձվի հենց հողօգտագործողների շրջանում բացատրական աշխատանքների իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter