HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ նիստում դատավոր Արմեն Խաչատրյանը ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ պետի տեղակալ Արսեն Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը: Թե ինչով կավարտվի այս երկու պաշտոնյաների կալանքի պատմությունը, առայժմ դժվար է գուշակել: Բոլորին, այդ թվում նաեւ իրավապահ մարմիններին հայտնի է,   որ կալանավորված պաշտոնյաները առանց փոխնախարարի եւ նախարարի գիտության չէին կարող նման չափի կաշառք վերցնել: Բայց իրավապահները նման «բարձունքի» չեն հասնի, մինչեւ վերեւներից հրահանգ չլինի: Այս դեպքում, հրահանգը չի եղել: Սակայն իշխանական կուլիսներում արդեն քննարկվում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի  պաշտոնանկության մասին լուրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter