HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է պաշտպանական դիրքեր

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում: Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է  սահմանամերձ Այգեհովիտ գյուղ, զրուցել  այգեհովիտցիների հետ, շնորհավորել  նրանց գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ սահմանամերձ բնակավայրերն ու նրա բնակիչները մեր երկրի սահմանների բնական պաշտպաններն են եւ շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում: Զինված  ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, պաշտպանական հենակետերում հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած մեկ տասնյակ զինվորների Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ժամացույցներով: Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհավորել  եւ բարեմաղթանքներ է հղել մեր բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը բաժակ է բարձրացրել մեր Զինված ուժերի համար: Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում Նախագահ  Սերժ Սարգսյանին ուղեկցել են Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան  հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter