
ՀՀԿ Ագարակի տարածքային կազմակերպությունը անցած տարվա դեկտեմբերի 23-ի նիստում որոշել է կուսակցությունից հեռացնել Ագարակի նախկին քաղաքապետ Մայիս Խաչատրյանին: Վերջինս 2008թ. ՏԻՄ ընտրություններում Ագարակի ներկայիս քաղաքապետ, ՀՀկ-ական Մխիթար Զաքարյանի մրցակիցն էր: Սակայն մինչ քվեարկության օրը, Մայիս Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել:
Բոլորովին վերջերս, նա «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության փոխտնօրենն էր: Կուսակցությունից հեռացման պատճառները դեռ հայտնի չեն: Անձամբ ինքը` Մայիս Խաչատրյանը այդ նիստին ներկա չի գտնվել: Մ. Խաչատրյանը ժամանակին ՀՀԿ Ագարակի կազմակերպության ղեկավարն էր:
Փորձեցինք այս ամենը ճշտել Մ. Խաչատրյանի հետ, սակայն նրա հեռախոսը անջատված է: Ագարակի տարածաշրջանում բոլորը «ուրացել» են նախկին քաղաքապետին: Նույնիսկ նրա բարեկամները մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ «չգիտեն ու նրա հետ կապ» չունեն:
Ագարակում ոմանք ասում են, որ նա մեկնել է Ռուսաստանում:
2008թ. ՏԻՄ ընտրություններում ինքնաբացրկից հետո Մ. Խաչատրյանը ասել էր, որ լրատվամիջոցներին ասելու շատ բան ունի, բայց դեռ ժամանակը չի եկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել