HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվիրենք փոքրիկ Անուշիկին կյանք

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:

Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ հոգալ ի վիճակի չէ:

«Չենք լռելու»-ն դիմում է բոլոր բարի մարդկանց` իրենց հնարավորությունների սահմաններում երեխայի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Բացվել են հաշվեհամարներ «Ամերիաբանկ»-ում.

Դրամային փոխանցումների համար` 1570012711940100

Դոլարային փոխանցումների համար` 1570012711940101

Եվրոյով փոխանցումների համար` 1570012711940146

Անվանական փոխանցումներ կարող են արվել նաև «Օգնեմ» հիմնադրամի հաշվեհամարներին. http://ognem.am/am/about_us:

Մեկնաբանություններ (1)

Arminka
Hargeli hetq ete hnaravore aseq miacyal nahangneric vor hashvehamarov poxancel gumar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter