Վաղը Երեւանում տեղի կունենա հանրահավաք
Հայ Ազգային Կոնգրեսը վաղը ժամը 3-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող հրապարակում հրավիրում է հանրահավաք` ի պաշտպանության ԱԺ մեծամասնական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածության: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Հանրահավաքն ու երթը իրազեկված են քաղաքապետարանի թիվ 146 գրությամբ:
Հանրահավաքի ժամանակ անդրադարձ կլինի նաեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել