Դիակ Աղթամար թերակղզում
Հունվարի 3-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.10-ին Սևանա լճի ափամերձ տարածքում` սերֆինգի դպրոցի մոտ (Աղթամար թերակղզում) հայտնաբերվել է դիակ: Ինչպես հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ժամը 09:20-ին փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և ոստիկանության աշխատակիցներին հանձնվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Արթուր Վերդյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել