HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քամու հետեւանքերի վերացման աշխատանքներ` Արցախում

Ղարաբաղում շարունակվում է հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվա ուժեղ քամու հետեւանքով վնասված տանիքների եւ տարբեր շինությունների վերականգնման աշխատանքները, որոնք համակարգում է ստեղծված արտակարգ իրավիճակների հանձնաժողովը: ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանի վստահեցմամբ` համապատասխան շինանյութերը ձեռք են բերվում եւ կատարվում անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ:

Քամուց տուժել են Շուշին,  Ստեփանակերտը, Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր Շուկա, Սարգսաշեն, Քերթ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Ակնաղբյուր, Սարուշեն, Ջրաղացներ, Մոշխմհատ, Հադրութի շրջանի Տող եւ Տումի  համայնքները: Քամուց վնասվել է նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառը, որը հրդեհից տուժել է նաեւ ամանորյա տոնակատարության ժամանակ: Վնասների չափերը վերջնականապես դեռ չեն ճշտվել, ուսումնասիրությունները շարունակվում են: Ստեփանակերտում քամու հետեւանքների վերաբերյալ տեղեկություններ են հավաքում նաեւ  թաղային կոմիտեները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter