HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուրանոցները մերժել են ՍԴՀԿ-ին

Հունվարի 9-ին` ժամը 13:00-ին, «Մուսա Լեռ» հյուրանոցային համալիրում (Դավիթ Բեկի 1/5) տեղի կունենա Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ հերթական համագումարը: Ի սկզբանե համագումարը նախատեսված էր անցկացնել Երևան քաղաքի հյուրանոցային համալիրներից  մեկում: Այդ նպատակով դիմում էր ներկայացվել մի շարք հյուրանցների (Կոնգրես հյուրանոց, Անի Պլազա, Երևան հյուրանոց և այլն) և բոլորից մերժում է ստացվել:

Ինչպես տեղեկացնում է ՍԴՀԿ մամլո դիվանը, կուսակցությունը նաև դիմել է ՀՀ կառավարություն ` կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու նպատակով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter