Սերժ Սարգսյանը՝ «Արմենիա Էքսպո 2011» ցուցահանդեսային ֆորումում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել սեպտեմբերի 9-11-ը անցկացվող «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացմանը:
Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և նպատակ ունի մեկ տասնյակից ավելի մասնակից այլ երկրների կողքին ներկայացնել տեղական արտադրողի ներուժն ու ՀՀ անկախության տարիների տնտեսական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Արցախը՝ 20-ամյա անկախ Արցախի տնտեսական նվաճումների ցուցադրմամբ:
Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ցուցանմուշներին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել