HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախում մեկնարկեց դոնորագրման ակցիան

donors-NKR_8.01.10

Այսօր Ստեփանակերտում մեկնարկեց 2000թ. հունվարի 8-ին Հայաստանում ստեղծված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի 10-ամյա հոբելյանին նվիրված դոնորագրման ակցիան: Ստեփանակերտի սպայի տանը ժամը 12-ից արդեն բազմաթիվ մարդիկ էին հավաքվել` մասնակցելու դոնորագրման ակցիային, որն ուղեկցվում է նաեւ համերգային ծրագրով:

Ակցիային մասնակցում էին նաեւ կազմակերպիչները` ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանն ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ պաշտոնատար անձինք: Հիշեցնենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ակցիաներ կկազմակերպի նաեւ Հայաստանի 10 մարզում եւ արտասահմանյան հայաշատ համայնքներում: Դոնորագրումն Արցախում առաջին անգամ չէ կազմակերպվում. ռեեստրի պատվավոր նախագահ, առաջին դոնորագրվող, ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի անմիջական մասնակցությամբ 2002-2004 թթ-ին էլ է այստեղ դոնորագրում կազմակերպվել, որի արդյունքում ռեեստրը համալրվել է 805 արցախցի կամավորներով: Ընդհանուր առմամբ, կենտրոնում դոնորագրված է 15 հազար հայ: Այսօր մեկնարկած դոնորագրումը կշարունակվի մինչեւ ժամը 18-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter