HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագարանի խանութներում «նիսիան» արտոնություններ ունի

Մայրաքաղաքից վաղուց արդեն դուրս է մղվել խանութներից «նիսյա» ապրանք գնելու սովորությունը: Գյուղերում սովորությունը ոչ միայն պահպանվել է, այլեւ նոր ձեւերով է արտահայտվում: Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի խանութներից մեկում փակցված է «նիսյա չկա» գրությունը: Մեզ հետ զրույցում խանութպան Գեւորգը բացատրեց, որ «նիսյա չկա»-ն վերաբերում է միայն այն գյուղացիներին, որոնք ունեն 200 հազար դրամից ավել պարտք: Նա մեզ պատմեց, որ միայն իր խանութում բագարանցիների պարտքը հասնում է 6 միլիոն դրամի:

Պարտքի ցուցակում հերթական ավելացումն էր անում բագարանցի Մարգարիտ տատը: Նա խանութ էր եկել սուրճ եւ շաքարավազ գնելու համար: «Մնում է` գեղի կնանիքին հանենք վաճառքի ու քաշվենք մի կողմ»,- դժգոհեց Մարգարիտ տատը եւ ավելացրեց, որ երբեմնի պատմական գյուղն այսօր վերածվել է հանգած փեթակի: «Մեկն իմ տղան, ամուսնացել է, բայց աշխատանք չունի, որ տունը պահի: Ես եմ տանում մեշոկներով չիր կամ միրգ վաճառում, որ բերեմ տունը պահեմ: Գյուղի ջահելությունը մեղք է, 30 տարեկաններից բարձր տղաներ ունենք, որոնք չեն ամուսնանում: Խալխի աղջիկը ուրիշի տանը սոված կմնա՞»,- ասաց Մարգարիտան: Մեզ հետ զրույցում Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանը նշեց, որ բագարանցիների սոցիալական վիճակը դժվար է նույնիսկ բավարար կոչել, քանի որ աշխատատեղեր չկան: «Վերջին տարիների ընթացքում գյուղում ոչ մի պետական ծրագիր չի իրականացվել: Գյուղի բյուջեով էլ կարողանում ենք միայն աշխատավարձ վճարել»,- նշեց Գեւորգ Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter