Վաղը ընտրություններ են
Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն: Առաջադրված թեկնածուներն են` Փաշինյան Նիկոլ Վովայի (անկուսակցական), Սիմոնյան Արա Ռուբենի («Ազգային միաբանություն» կուսակցություն) և Հակոբյան Դավիթ Սուրենի (Հայաստանի մարքսիստական կուսակցություն):
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ տեղական կազմակերպությունները` «Կայունություն դաշինք կամավորականների միավորում» հ/կ (32 դիտորդ), «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հ/կ (36 դիտորդ), «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» հ/կ (9 դիտորդ), «Երիտասարդ պահպանողականներ» (հ/կ- 50 դիտորդ), «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ (23 դիտորդ), «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ (10 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» հ/կ (41 դիտորդ), «Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ (85 դիտորդ), «Ազատականություն և ժողովրդավարություն» հ/կ (53 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ (22 դիտորդ): Թիվ 10 ընտրատարածքում կա 34 ընտրատեղամաս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել