Ավտոպատահարներ` մահացու ելքերով
Հունվարի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին միմյանց են բախվել 1949 թ. ծնված Հրանտ Ա.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան և 1970 թ. ծնված Վարուժան Ս.-ի վարած «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսը, որի հետևանքով Հրանտ Ա.-ն և նրա ուղևորներ` 1958 թ. ծնված Աշոտ Խ.-ն, 1957 թ. ծնված Նադեժդա Ավագյանը, 1983 թ. ծնված Ավետիք Ս.-ն և 1985 թ. ծնված Ավիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց, որտեղ Նադեժդա Ավագյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արտավազդ Ա.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ազատեկ-Վայք ճանապարհի 6-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ` 2002 թ. ծնված Վահե Պ.-ն, 1951 թ. ծնված Տիգրան Ա.-ն, 1955 թ. ծնված Վարդուշ Գ.-ն և 1982 թ. ծնված Լուսինե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 2006 թ. ծնված Լիլիթ Ավետիսյանը տեղում մահացել է:
Երկու պատահարների առիթով էլ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել