HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկվել թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով

Հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով` 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ի տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արայիկ Գ.-ին, 1972 թ. ծնված Հայկ Մ.-ին և 1975 թ. ծնված Արմեն Ս.-ին: Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` տնից հայտնաբերվել է օգտագործված 3 ներարկիչ, «Դիմիդրոլ Դարնիցա» տեսակի 4 դեղահաբ, պլաստմասե 7 շիշ` դեղնավուն և կապտավուն զանգվածների պարունակությամբ: Բերման ենթարկվածները հայտարարել են, որ թմրամիջոցը պատրաստել են ներարկման միջոցով օգտագործելու համար: Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter