HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնություններ լրագրողների նկատմամբ

 Այսօր` 10:30-ի սահմաններում, Ալավերդյան փողոցի վրա գտնվող թիվ 10/19 ընտրատեղամասում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է, թե ինչպես է Արա Սիմոնյանի վստահված անձը, ընտրողների հետ թևանցուկ, քայլում ընտրախցիկի ուղղությամբ: Այս ամենը կատարվել է ընտրատեղամասի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հրահանգով, ինչին ականատես են եղել նաև տեղամաս ժամանած Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:

Տեսնելով, որ «գործընթացը» լուսանկարահանվում է, Գ. Բաղդասարյանը հրամանով Շամշյանին են մոտեցել քաղաքացիական համազգեստով մի քանի անձինք, հարվածել նրան, սպառնալիքներ տեղացել և հայհոյել: Վերջիններս փորձել են նաև խլել լուսանկարչական ապարատը: Բռնության են ենթարկվել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանը, ռադիոկայանի օպերատորը և Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Ընտրատեղամասում հսկողություն իրականացնող ոստիկանները հանձնաժողովի նախագահ Գ. Բաղդասարյանի հրահանգով, խոչընդոտելով լրագրողների աշխատանքը, նրանց ուժով դուրս են հրավիրել ընտրատեղամասից: Այս ամենը հանձնաժողովի նախագահ Բաղդասարյանը պատճառաբանել է նրանով, որ լրագրողի վկայականը անձը հաստատող փաստաթուղթ չէ և անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր: Չնայալ լրագրող Անուշ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև անձնագիրը` սակայն, միևնույն է, նրան նույնպես այլևս թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter