HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ընտրողներն ակտիվ չեն

Թիվ 10/28 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու իրավունք ունի 1206 քաղաքացի, ժամը 12:15-ի տվյալներով իր քաղաքացիական պարտքն է կատարել 34 քաղաքացի: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Այվազյանը «Հետքին» ասաց, որ ընտրությունները բավականին խաղաղ և առանց միջադեպերի են անցնում: Նույնը հաստատեց նաև տեղի դիտորդը: Իսկ 10/29 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու իրավունք ունի 1405 քաղաքացի, ժամը 12:20-ի տվյալներով իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 49 ընտող: Թիվ 10/23 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու իրավունք ունեն 1952 քաղաքացի, ընտրություներին մասնակցել են 37 քաղաքացի: Ի դեպ, այս ընտրատեղամասում մի տարեց տղամարդ, ընտրությունը կատարելուց հետո հայտաարեց, որ ինքը Դավիթ Հակոբյանին է ընտրել, քանի որ. «Ինքը լավա խոսում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter