HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Պետք է զանգեին` ընտրելու տեղն ասելու

Ժուռնալիստների տանը տեղակայված 10/24 ընտրատեղամասի դիմաց 6 քաղաքացիներ էին հավաքվել, որոնք «Հետքին» ասացին, թե չգիտեն, թե որ ընտրատեղամասում իրենք պետք է ընտրեն: Քաղաքացիներն ասում էին, որ իրենց պետք է զանգեն և ասեն, թե որտեղ իրենք պետք է կատարեն իրենց ընտրությունը: Քաղաքացիները Մաշտոցի 37 հասցեի բնակիչներ էին, ովքեր նախորդ ընտրություններին ընտրել են Շահումյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադևոսյանը «Հետքին» ասաց, որ Մաշտոցի 37 հասցեի բնակիչները 10-րդ ընտրատարածքի ընտրողներ չեն, այդ պատճառով էլ նրանց անունները ցուցակներում ընդգրկված չեն: Զոյա Թադևոսյանի պարզաբանումը, սակայն, քաղաքացիներին չբավարարեց, քանի որ նրանք սպասում էին, որ ինչ որ մեկը պետք է իրենց զանգի և ասի, թե որտեղ են իրենք ընտրելու: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան ընտրատեղամասից: Ի դեպ, թիվ 10/24 ընտրատեղամասում մթնոլորտը բավականին լարված էր. մանրամասները «Հետքի» թղթակիցը կփոխանցի քիչ անց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter