HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ նախագահ Սարգսյանին

Մեծարգո նախագահ,
Անկախության շրջանի հայ լավագույն բանաստեղծներից մեկի` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Նրա կյանքը հնարավոր է փրկել միայն բարդ վիրահատական միջամտությամբ, որը կարող է իրականացվել միայն Գերմանիայում և կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ` 50 000 ԱՄՆ դոլար:

Տաղանդավոր բանաստեղծի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է Ձեր բարձր հովանավորությունը: Հուսով ենք, որ մեր պետականության համար հոբելյանական այս տարում, այս տոնական օրերին, Ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կհաջողվի փրկել անկախ պետականության շրջանի լավագույն բանաստեղծներից մեկի կյանքը:

Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի կորուստ: Ժամանակն է, որ այլևս չհամալրվի անտարբերության հետևանքով վաղաժամ կյանքից հեռացած հայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ տխուր ցանկը:

Ձեր օժանդակությամբ Դուք փրկում եք ոչ միայն Հովհաննես Գրիգորյանի կյանքը, այլև մեծ ծառայություն եք մատուցում հայ մշակույթին ու գրականությանը:

Ակնկալում եք Ձեր արագ արձագանքը, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել:

«Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» հանգանակության նախաձեռնող խումբ (գրողներ, գրականագետներ)

Մեկնաբանություններ (1)

Կարեն Անտաշյան
Եթե Հովհաննես Գրիգորյանը լիներ Ֆրանսագիր ու ֆրանսիացի պոետ, ապա Ֆրանսիայի կառավարությունը, կամ ցանկացած գործարար իր համար պատիվ կհամարեր աջակցել մաեստրոյի առողջական խնդիրների լուծմանը, սակայն նա Հայաստանաբնակ, հայ ու հայագիր պոետ է ու էդքանով նրա բախտը չի բերել: Ես ցավում եմ, բայց բոլոր նրանք, ում օժանդակությունը շաշափելի կլիներ մաեստրոյի կյանքի փրկության համար, այս պահի դրությամբ հիմնակնում լուռ են ու անտարբեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter