HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Թաղի տղերքը» ելումուտ են անում ընտրատեղամաս

Մեր այցելած ընտրատեղամասերից ամենաթեժը Ժուռնալիստների տանը տեղակայված 10/24-ն էր, որտեղ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հաճախ վեճի էին բռնվում լրագրողների հետ: Մասնավորապես` նրանց դուր չէր գալիս, որ լրագրողները փորձում էին զրուցել ոստիկանների սենյակում հավաքված տղաների հետ: Նշենք, որ բացի համազգեստավոր ոստիկաններից այդտեղ էին գտնվում նաեւ «թաղի տղերքից» մի քանիսը, որոնք հաճախ էին ելումուտ անում ընտրատեղամասում: Սակայն հանձնաժողովի նախագահին նյարդայնացնում էր ոչ թե «թաղի տղերքի» անհասկանալի ակտիվությունը, այլ լրագրողների հետաքրքրասիրությունը: Ի դեպ, այդ «թաղի տղերքից» 2-ին մենք հանդիպեցինք նաեւ 10/19 ընտրատեղամասում, որոնք շտապ հեռացան այդտեղից, երբ մենք փորձում էին լուսանկարել նրանց: Իսկ 10/24 ընտրատեղամասում խնդիր էր ծագել «Ժամանակ» օրաթերթի լրագրողի հետ, որին հանձնաժողովի քարտուղարը չէր ցանկանում գրանցել` պատճառաբանելով, թե լրագրողական վկայականը համարակալված չէ: Վկայականի վրա առկա կնիքն ու ստորագրությունը նրան չէին բավարարում: Կարճատեւ վեճից հետո դիտորդներին ու լրագրողներին հաջողվեց հանձնաժողովին ապացուցել, որ վկայականի համարի բացակայությունը իրավունք չի տալիս լրագրողին դուրս հրավիրել ընտրատեղամասից: 10/24 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն էին կատարել 1534 ընտրոցիղ 40-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter