
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Հետքին» հայտնեց, որ Դերժինսկու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/9 ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պետրոս Մակեյանի եւ եւս 2 հոգու վրա են հարձակվել ինչ-որ մարդիկ եւ ծեծի են ենթարկել: «Երեք հոգի` այդ թվում եւ Մակեյանը գտնվում են 1-ին հիվանդանոցում, այս պահին փորձում ենք պարզել տեղեկությունները, կարծեմ` ընտրատեղամասի դրսում են ծեծել»,- ասում է Արման Մուսինյանը: Մակեյանի եւ մյուսներին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը դեռեւս չի հաջողվել պարզել:
Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի վստահված անձին հրմշտելով դուրս են հանել ընտրատեղամասից, որից հետո վեճ է սկսվել ընտրատեղամասից դուրս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել