HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի նախաընտրական շտաբը տարածել է հաղորդագրություն

13.30 -10/24 ՏԸՀ նախագահ Ստեփան Ադամյանը խոչընդոտել է լրագրող Մարինա Խառատյանի աշխատանքը: Միջադեպն ուղեկցվել է լրագրողների նկատմամբ սպառնալիքներով: 13.30 -10/14 ընտրատեղամասում երկու խումբ քաղաքացիներ, որոնց անունները բացակայել են ընտրացուցակներից, փորձել են քվեարկել: Դիտորդների և և լրագրողների միջամտության արդյունքում, փորձը կանխվել է: 14:00 -10/14 ընտրատեղամասի ներսում կուտակվել է շուրջ 50 հոգի: Օրինախախտումն արձանագրելու պահանջը մերժվել է ՏԸՀ նախագահի կողմից իսկ ոմն Արմեն Սահակյան` որը ներկայացել և գրանցվել է որպես ՙԱզատ հասարակության ինստիտուտի՚ դիտորդ, լրագրող Քրիստինե Խանումյանին սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով: ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել արձանագրություն նաև այս փաստի առնչությամբ: Սույն անձնավորությունը սպառնալիքներ է տեղացել նաև 10/12 ընտրատեղամասում: 14.35 -10/18 ընտրատեղամաս Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը մուտք է գործել ընտրատեղամաս և սպառնալիքներ տեղացել դիտորդների և լրագրողների հասցեին: Այնուհետև փորձել է ներկայանալ որպես դիտորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter