
Մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում նկատեցինք, որ ընտրական հանձնաժողովների անդամները, հատկապես նախագահները հաճախակի բջջային հեռախոսով ինչ-որ անձանց հայտնում են այդ պահի դրությամբ ընտրություններին մասնակցած անձանց թիվը: Հանձնաժողովների նախագահները նաեւ երբեմն դուրս են գալիս ընտրատեղամասից բջջային հեռախոսով խոսելու համար:
Մեզ չհաջողվեց պարզել, թե ում են նրանք հաղորդում ընտրողների թիվը, քանի որ հանձնաժողովի նախագահները հրաժարվում էին պատասխանել մեր այդ հարցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել