HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դիտորդներին ու վստահված անձին դուրս են հանել ընտրատեղամասից/լրացված

Այս պահին թիվ 10/19 ընտրատեղամասում հրմշտոց ու վեճ է տեղի ունենում, ընտրատեղամասի դուռը փակել են եւ ընտրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: Քիչ առաջ 2 դիտորդներ նկատել են, որ ընտրություններին մասնակցած անձանց` իրենց արձանագրած թիվը 100-ով տարբերվում է հանձնաժողովի անդամների արձանագրած թվից: Դրանից հետո դիտորդներին, Դավիթ Հակոբյանի վստահված անձին ու լրագրող Հայկ Գեւորգյանի հարվածելով ու քաշքշելով դուրս են հանել ընտատեղամասից: «Հանձնաժողովի նախագահի գլխավորությամբվ մեզ դուրս հանեցին, եւ այժմ չենք կարողանում ներս մտնել, որովհետեւ դուռը փակել են մեզ վրա: Մատյանները տարել են, փորձում են կեղծիքներ անել, այդ 100 անձանց անունները գրել եւ նրանց փոխարեն ստորագրել»,- «Հետքին» ասաց Դավիթ Հակոբյանի վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը: Ընտրատեղամասում է գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով վեճի է բռնվել հանձնաժողովի նախագահի հետ: Ընտրատեղամաս են եկել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ, որոնց սկզբում չեն ցանկացել ներս թողնել, այնուհետեւ հաջողվել է մուտք գործել տեղամաս: Ընտրամատյանը, որը կորել էր, մինչ այժմ չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter