Հանձնաժողովի նախագահը Փաշինյանի ձայներն անվավեր ճանաչեց
Թիվ 10/21 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը բավականին ուշ սկսվեց, քանի որ հանձնաժողովի անդամները օգտագործված եւ չօգտագործված քվեաթերթիկների հաշվարկում սխալ էին թույլ տվել եւ ստիպված եղան վերահաշվարկ կատարել: 390 օգտագործված քվեաթերթիկների առաջին 100-ի արդյունքում Նիկոլ Փաշինյանը Արա Սիմոնյանից երկու անգամ ավելի ձայն էր հավաքել, սակայն հետագա հաշվարկում Արա Սիմոնյանը հավասարվեց, ապա 3 ձայնով առաջ անցավ Փաշինյանից:
Երբ մի քանի քվեաթերթիկ Սիմոնյանի օգտին էին հանում, հանձնաժողովի անդամները կատակում էին, թե «էս գազելով բերած մարդիկ են», իսկ երբ Փաշինյանի օգտին էին շատ լինում, ասում էին, թե Նիկոլի ավտոբուսով են եկել:
Երբեմն վեճ էր առաջանում, թե տվյալ քվեաթերթիկը պետք է անվավեր ճանաչել, թե ոչ: Հաստատված նշումով քվեաթերթիկներ վավեր ճանաչվեցին ի օգուտ Փաշինյանի եւ Սիմոնյանի: Փաշինյանի օգտին քվեարկած եւս 3 քվեաթերթիկ վիճելի էին, բայց հանձնաժողովի նախագահ Աննա Չիչոյանը հայտարարեց, թե դրանք միանշանակ անվավեր են:
Հանձնաժողովի 2 անդամներն այն կարծիքի էին, որ դրանք կարելի է վավեր համարել եւ ոչ ոք կողմ չէր անվավեր ճանաչելուն, սակայն նախագահը հարցը նույնիսկ չդրեց քվեարկության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել