HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Փողդ շաքարով կտրեմ

Անցած հանգստյան օրերին խանութներից գնումներ կատարելիս շատերը պազեցին, որ մի շարք ապրանքների գներ կրկին աճել են: Գների աճը հատկապես զգալի էր փոքր ու միջին խանութներում:

5-10 դրամով թանկացել են շաքարը, կարագը, մսամթերքները, մակորոնեղենը...Չնայած որևէ ապրանքի գնի կտրուկ աճ այս օրերին չի արձանագրվել, այդուհանդերձ, թանկացումներն ավելի երկար ժամկետում զգալի են: Սա պայմանականորեն կարելի է կոչել սողացող գնաճ, որը մի քանի օրերի ընթացքում նույնիսկ նկատելի էլ չէ, բայց, ասենք, ամսվա կտրվածքով արդեն զգալի է:

Թանկացումները, ըստ արդեն արմատացած ավանդույթի, բացատրվում են միջազգային շուկայում ապրանքների գների աճով և դրամի արժեզրկմամբ: Սակայն, օրինակ, շաքարավազի միջազգային գներն իջնում են, իջնում են նաև հումքի գները: Ըստ որոշ տեղեկությունների' շաքարի հումքի գինը վերջին երկու-երեք ամիսներին նվազել է ավելի քան 20 տոկոսով: Սա կարևոր է այնքանով, որ այսօր Հայաստանում սպառվող ամբողջ շաքարը, ըստ պաշտոնական տեղեկատվությոան, այլևս արտադրվում է Սամվել Ալեքսանյանին ատկանող Սպիտակ շաքարի գործարանում, որի համար օգտագործվում է ներկրվող հումք:

Նույն Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում շաքարավազի մեկ կգ-ի գինը 379 դրամ է: Սակայն, հաշվի առնելով, որ շաքարավազի 50 կգ-անոց պարկը կշռում է ոչ ավելի, քան 48 կգ, ստացվում է, որ փոքր խանութներին մատակարարվող շաքարավազի մեծածախ գինը անցնում է 390 դրամից:

Արդյունքում ստացվում է, որ խանութները շաքարավազը ստիպված պետք է վաճառեն 400-410 դրամով և դառնան անմրցունակ սուպերմարկետների հետ մրցակցությունում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որին շուտով աննկարագրելի լիազորություններ են տալու և դարձնեն մոնստր պատժիչ ջոկատ, բոլորովին անտարբեր է այս խնդրի նկատմամբ: Եվ դժվար չէ պատկերացնել, թե իրականում ինչով է զբաղվելու այս հանձնաժողովը լիազորությունները ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter