Խոզագրիպի 111 դեպք
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի` խոզագրիպի լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը` մահվան ելքով: Ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները` 106 հոգի, առողջացացել և դուրս են գրվել:
Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր հրավիրվել է նիստ, որի ժամանակ նախարարը հրահանգել է ուժեղացնել իրազեկման աշխատանքները, դպրոցներում մոնիտորինգ, ինչպես նաև ուսուցիչների ու ծնողների հետ ակտիվ աշխատանք իրականացնել` վարակի տարածումը կանխելու նպատակով: Շուշան Հունանյանի խոսքերով` այս պահին իրավիճակը կայուն է:
«Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, որն իրականացվել է նաև տոների ընթացքում: Համաձայն մոնիթորինգի տվյալների` հիվանդացությունը նվազել է: 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա: Նկատելի նվազել են նաև շտապ օգնության կանչերը: Շուրջօրյա գործում է առողջապահության նախարարություն թեժ գիծ` երկու հեռախոսահամարներով»,- հայտնում է նախարարության կայքը:
Հունվարի 11-ից հանրապետության կրթօջախներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, և Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պետք է խստորեն իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելմանը. հնարավորինս խուսափել գրիպով հիվանդ մարդանց հետ շփվելուց, տանը մնալ հիվանդ լինելու դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրել տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին, հազալիս կամ փռշտալիս բերանը փակել անձեռոցիկով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել