HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

H1N1 գրիպի 8 դեպք` Արցախում

Այսօր Արցախի ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը, որոնք դադարեցվել էին դեկտեմբերի 21-ից` H1N1 գրիպի համաճարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում: ԼՂՀ առողջապահության նախարարության տվյալներով` Ղարաբաղում ընդհանուր առմամբ գրանցվել է H1N1 գրիպի վարակման 8 դեպք: Բոլոր վարակվածներն էլ արդեն ապաքինվել եւ դուրս են գրվել: Ինչպես «Հետքին» տեղեկացրին նախարարությունում, հունվարի առաջին 10 օրում հանրապետությունում գրանցվել է վերին շնչառական ուղիների հիվանդության 345 դեպք, որից 197-ը` մինչեւ 18 տարեկանների շրջանում: Հոսպիտալացվել է 28 հոգի, որից 20-ը երեխաներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter