HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հաղթել է առնվազն 5 տեղամասերում

«Հետքի» ստացած տեղեկությունների համաձայն` Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հաղթել է առնվազն 5 տեղամասերում: Թիվ 10/28 տեղամասում Ն. Փաշինյանը ստացել է 138,  Ա. Սիմոնյանը` 101, Դ. Հակոբյանը` 4 ձայն: 10/14-ում Փաշինյանը հավաքել է 129, Սիմոնյանը` 101, Հակոբյանը` 8 ձայն: 10/17 ընտրատեղամասում Փաշինյանի օգտին քվեարկել են 179, Սիմոնյանի օգտին` 148, Հակոբյանի օգտին` 3 քաղաքացիներ: 10/26 ընտրատեղամասում Ն. Փաշինյանը ընդամենը 1 ձայնով է առաջ անցել Ա. Սիմոնյանից` համապատասխանաբար 127 եւ 126 քվեներ: Իսկ Հակոբյանն այստեղ ստացել է 15 քվե: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը ընդամենը 2 ձայնով է առաջ անցել Սիմոնյանից 10/32 ընտրատեղամասում: Այստեղ Փաշինյանը ստացել է 150, Սիմոնյանը` 148, Հակոբյանը` 6 քվե: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների արդյունքները հետեւյալն են. 10/26, 10/28-ում եւ 10/14-ում` 7 անվավեր, 10/17-ում` 9-ը եւ 10/32 ընտրատեղամասում 15 անվավեր քվեաթերթիկ է արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter