Հրդեհ «Հրազդան ՋԷԿ»-ում
Նախօրեին` ժամը 19:20-ին, ՀՀ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում: «Հրազդանշինի» 5-րդ ընդլայնման տարածքում այրվել է տեխնիկական ջրերի հովացման հովհարների փայտե աշտարակը` 300 քմ մակերեսով:
«Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ Հրազդանից, եւս երկուսը` Երեւանից: Դեպքի վայրում է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել` 21:40-ին»,- տեղեկացնում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել