HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում կներկայացնի Հայաստանի ժողովրդավարության վիճակը

Հունվարի 25-30-ի տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանը ներկայացնող պատգամավորները: «Ժառանգություն» խմբացկության անդամ Զարուհի Փոստանջյանը «Հետքին» ասաց, որ ինքը պատրաստվում է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին թարմ տեղեկատվություն հաղորդել հայաստանյան ժողովրդավարական ինստիտուտների գործունեության եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: «Ես արդեն հերթագրվել եմ ելույթների համար, երեկ կայացած ապօրինությունների վերաբերյալ տեղեկատվությունը եւս կներկայացնեմ ԵԽԽՎ-ին, ես նաեւ սպասում եմ, թե ինչպիսի դատավճիռ կլինի հունվարի 19-ին (Նիկոլ Փաշինյանի գործով` «Հետք»)»,- ասաց Ազգային ժողովի պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը վերջերս մի բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որի նպատակն է արգելել մոնիթորինգային եւ հետմոնիթորինգային վիճակում գտնվող երկրների պատվիրակների ընտրությունը ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոններում: «Նստաշրջանից առաջ տեղի է ունենալու բյուրոյի նիստը, ես դիմում եմ պատրաստում բյուրոյին անդամակցողներին, որով պարզաբանումներ կտամ նրանց, դա կօգնի, որ այս բանաձեւի նախագիծն անցնի»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ այս բանաձեւը հայ պատվիրակը շրջանառության մեջ է դրել հատկապես Թուրքիայի պատվիրակի` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելը խափանելու համար, քանի որ Թուրքիան գտնվում է հետմոնիթորինգային գործընթացներում: Պատասխանելով «Հետք»-ի հարցին, տիկին Փոստանջյանն ասաց, թե չի բացառվում, որ այս բանաձեւը քննարկվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում. «Ես խոսել եմ ԵԽԽՎ քարտուղարության մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն ասաց, թե չի բացառվում, որ այս նախագիծը կհասցնեն կյանքի կոչել»,- ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատգամավորը: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մյուս անդամները չեն միացել այս բանաձեւի նախագծին եւ այն շրջանառության մեջ է դրվել ԵԽԽՎ-ում այլ պետություններ ներկայացնող պատվիրակների ստորագրությունների շնորհիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter