HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեսգիշերին` դիմակավորված

Այսօր` ժամը 01:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ դրանից 5 րոպե առաջ դիմակավոր 3 անձինք մտել են Մ. Խորենացու փողոցի խանութներից մեկը, դանակով սպառնացել այնտեղ գտնվող սեփականատիրոջը` 72-ամյա Աշոտ Ա.-ին ու նրա կնոջը` 71-ամյա Թագուհի Փ.-ին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, հափշտակել 300 հազար դրամ, «Բիլայն» և «ՎիվաՍել» կապի լիցքավորման քարտեր ու դիմել են փախուստի: «Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter