HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի հայտատուների անունները չեն հրապարակում

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակությունը գլխավորող Դիանա Մնացականյանը «Հետք»-ին ասաց, որ «Եվրատեսիլ» երգի 55-րդ մրցույթի նախընտրական փուլի մասնակցության համար արդեն ստացվել են հայտեր, սակայն հայտատուների անունները գաղտնի են պահվում. «Ես առայժ չեմ կարող ասել, թե ովքեր են տվել եւ քանի հայտ ունենք, քանի որ միջազգային կանոները արգելում են»,- նշեց Դիանա Մնացականյանը: Նա նաեւ նշեց, որ հայտ ներկայացրած կատարողները կարող են լրատվամիջոցներին տեղեկացնել այդ մասին, իսկ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի մասնակիցների անունները կհրապարակի միայն փետրվարի 1-ից հետո: Մինչ այդ երգիչները կարող են ներկայացնել իրենց հայտերը: «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու ցանկություն է հայտնել երգչուհի Էմմին: Նրա մայրը` պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, «Հետք»-ին ասել էր, որ երգչուհին ԱՄՆ-ում է պատրաստվում Միհրանի հետ եւ որ պատրաստվում է մասնակցության հայտ ներկայացնել հունվարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter