Լրացուցիչ դասաժամեր` 3-11-րդ դասարանցիների համար
Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդ է սահմանվել 2010թ մարտի 22-28-ը:
Երկրորդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործվելու են դեկտեմբերի 8-28-ը ներառյալ կրթական գործընթացի դադարեցման պատճառով բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
3-11-րդ դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը օգտագործվելու են բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար:
3-11-րդ դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը լրացնելու են.
5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` շարժական դասացուցակով աշխատելով նաև շաբաթ օրերին:
6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները`գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:
Տեղեկացնում է Կրթության եւ գիտության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել