Երկու նախարարների պաշտոնական հանդիպում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի գլխավորած պատվիրակությանը:
Աշոտյանը նշել է, որ Հայաստանը և Լիտվան, իբրև հետխորհրդային տարածքի պետություններ, կրթության ոլորտում ունեն մի շարք ընդհանրական խնդիրներ: Նախարարները քննարկել են Հայաստանի և Լիտվայի կրթական համակարգերում կատարվող բարեփոխումները` եվրոպական կրթական պլատֆորմի շրջանակում:
Լիտվայի կրթության և գիտության նախարարը հետաքրքիր է համարել այս տարվանից մեր երկրում, որպես հանրակրթական բաղադրիչ, «Շախմատ» առարկայի ներմուծումը:
Հանադիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Հայաստան-Լիտվա կրթական համագործակցության հուշագրի վավերացմանը, որն այժմ մշակման փուլում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել