HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանները կաշառքը վերցրել են վարչապետի խորհրդականին պատկանող ընկերությունից

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տ.Գրիգորյանին եւ պետի տեղակալ Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պետրոսյանը, համաձայնության գալով տեսչության պետ Տ.Գրիգորյանի հետ, իրենց լիազորությունների շրջանակում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գործողություններ կատարելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել ու 2009թ. դեկտեմբերի 28-ին  ստացել են 5 մլն դրամ կաշառք: Նշված գումարը պահանջվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ «Նահատակ» գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու  թույլտվություն տալու համար: Տ.Գրիգորյանի եւ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ -ի սեփականատերերից մեկը Սերոբ Տեր-Պողոսյանն է, ով վարչապետի խորհրդականն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter