HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժածներ պայթյունից

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ երեկ, ժամը 16.45-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, Օշական գյուղի բնակիչ Մ. Սարգսյանի տանը պայթյուն է տեղի ունեցել: Հայաստանի փրկարար ծառայության մամլո ծառայության փոխանցմամբ` պատահարի հետեւանքով տարբեր վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել 1928 թ. ծնված Սիրանուշ Անտոնյանը, 1975 թ. ծնված Մուշեղ, 1998 թ. ծնված Վազգեն եւ 2000 թ. ծնված Ռուզաննա Սարգսյանները: Բժիշկները տուժածների առողջական վիճակը բնութագրել են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter