HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժել է հրդեհի հետևանքով

Հունվարի 12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արցախի 75 հասցեում` «Մաքուր երկաթի» փորձարարական գործարանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.45-ին, մարվել` 22.55-ին: Մոլիբդենի հալեցման արտադրամասում, երկաթյա տարայի մեջ, այրվել է մոլիբդենի օքսիդ եւ 1 մ մալուխ: Հրդեհի հետեւանքով գործարանի աշխատակից Էմիլ Ամուրջանյանը 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը բնութագրվել է միջին ծանրության: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter