HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության կապիտան է ձերբակալվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները անցնելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Հ. Սիմոնյանը: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` նախաքննության տվյալներով` Հ. Սիմոնյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Դ. Աթոյանի վարույթում նախապատրաստվող նյութերով դիտավորությամբ կատարել է հակաօրինական գործողություններ: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter