HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորից հետո Մոսկվայում սպանվել է երկրորդ հայը

Ձերբակալվել է 5 անձ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում` Նոր Արբատ փողոցի թիվ 15 տան մոտ, կեսգիշերին կատարվել է սպանություն: «Միջադեպը տեղի է ունեցել ժամը 23:00-ի սահմաններում վերանորոգվող «Վեսնա» խանութի մոտ»,- տեղեկացնում է criminalnaya.ru-ն` հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին: Ըստ այդմ` երկու աշխատանքային միգրանտներ, ովքեր որպես բանվոր աշխատել են նույն «Վեսնա» խանութում, վիճաբանել են կենցաղային հողի վրա: «Արդյունքում միգրանտներից մեկը (Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի ներկայացուցիչ) դանակով մահացու հարված է հասցրել մյուս` հայազգի միգրանտին և դիմել է փախուստի»,- հայտնում է աղբյուրը` նշելով, որ ներկա պահին հանցագործը գտնվում է հետախուզման մեջ: Ռուս իրավապահները փնտրում են միջինից բարձր հասակ ունեցող գեր տղամարդու` ասիացու արտաքինով: Միևնույն ժամանակ ИТАР-ТАСС-ը, հղում անելով Մոսկվայի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի հերթապահ Արկադի Բաշիրովին, հայտնում է, որ իրավապահները «թարմ հետքերով» արդեն ձերբակալել են 5 հոգու, որոնք կասկածվում են հանցագործությանը մասնակություն ունենալու մեջ: «Ձերբակալվածները տարբեր աշխատանքներ կատարող միգրանտներ են ԱՊՀ երկրներից,- ասել է Բաշիրովը,- Այս պահին նրանք գտնվում են «Արբատի» ՆԳՆ բաժանմունքում, և նրանց նկատմամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ»: Հիշեցնենք, որ 3 օր առաջ` հունվարի 9-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում` Շկուլևա փողոցի թիվ 2 տան բակում, «Դէու Էսպերո» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր Հայաստանի սպանված քաղաքացու դի: Դատաբժիշկենրը պարզել էին, որ տղամարդը մահացել էր բազմաթիվ մարմնական ջարդվածքների, ինչպես նաև հրազենից ստացված վերքի հետևանքով: Պարզվել էր նաև, որ հայազգի տղամարդն իր բնակարանում վիճել էր իր ծանոթների հետ: Դրանից հետո կռիվ էր սկսվել, որի ընթացքում տուժել էր նաև վերջինիս կինը: Իրավապահները տվյալ գործով փնտրում են երկու տղամարդու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter