HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամբերդում զինվորին հուղարկավորեցին

Այսօր Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կայացել է սեպտեմբերի 7-ին Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանված, 19-ամյա Հայկ Մկրտչյանի հուղարկավորությունը: Հայկի հարազատները մեզ հետ զրույցում ասացին, որ մինչեւ վերջ պայքարելու են իրենց տղայի սպանության գործը բացահայտելու ուղղությամբ, քանի որ իրենք չեն հավատում պաշտոնական մեկնաբանություններին: 

Երեկ հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նաեւ մոտ մեկ տասնյակ զինվորականներ՝ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով վարչության պետ Ա. Ալեքսանյանի գլխավորությամբ: 

Այսօր հուղարկավորությանը նույնպես Հայկի զորամասից ներկայացուցիչներ եղել են: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից ծաղկեպսակ է ուղարկվել: Նախարարը նաեւ գումար է հատկացրել Հայկի հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Ֆինանսական օգնություն եւ ծաղկեպսակ ուղարկել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նշենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Հայկը զոհվել է վիճաբանության արդյունքում: Նրան հրազենային վնասվածքով սպանել է իր ծառայակից Լենդրուշ Նազլուխանյանը: Հարազատների ասելով՝ 19-ամյա տղայի մարմնից դիահերձման ժամանակ հանել են 14 հատ փամփուշտ: 

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

A.
dajan patij ed lendrush kochezyalin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter