Միջադեպ «Ջիանի» ռեստորանում
Նախօրեին` ժամը 05:30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 35-ամյա Գրիգոր Ս.-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիանի» ռեստորանային համալիրում մի խումբ անձինք վիճաբանել են Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան ու անկանոն կրակ արձակել հաստատության ներսում:
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և 1 գնդակ»,- հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Մոտ կես ժամ անց բաժին են ներկայացել 27-ամյա Հայկ Մ.-ն ու Ռոման Մ.-ն և 25 տարեկան Սարո Թ.-ն` հայտնելով, որ «Ջիանի»-ում իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Ս.-ին:
«Հայկ Մ.-ն բաժնում ներկայացրել է «ATMACA 2008 LIGHT 57383» տիպի գազային ատրճանակ, 9 մմ տ/չ 3 փամփուշտ ու 1 պահունակ և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է գործածել ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է աղբյուրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել