HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բազմազավակ ընտանիքների թիվը վերջին երկու տարում ավելացել է 43 տոկոսով

2009 թվականին ժողովրդագրական վիճակի բարելավումը շարունակել է մնալ ԼՂՀ սոցիալական ապահովության գործունեության առանցքում: Նախարարության կողմից արդեն մշակվել է ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որը իշխանության պետական եւ համայնքային մարմինների հիմնարար փաստաթուղթը կլինի ծնելիությանը, մարդու առողջությանը, կյանքի տեւողությանը, կրթությանը, միգրացիային եւ ժողովրդագրական զարգացման այլ ուղղությունների վերաբերող խնդիրները լուծելիս: Այս տեսակետն է արտահայտել սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը` Ազատ Արցախ-ին տված հարցազրույցում: Նրա տեղեկացմամբ` ծննդաբերության խրախուսման նոր համակարգի շնորհիվ 2009թ., 2007-ի համեմատ շուրջ 30 տոկոսով ավելացել է ծնունդների թիվը, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը` 43 տոկոսով: 2010թ. սպասվում է ավելի քան 2800 երեխայի ծնունդ: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համալիր ծրագրերի անբաժանելի եւ կարեւորագույն բաղադրիչ է դիտարկվում նաեւ հանրապետությունում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը: Անցած տարում, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվել վերաբնակվելու ցանկություն հայտնած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, վերաբնակեցված ընտանիքների` բնակտարածքով ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացման, զբաղվածության եւ մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Պետական ծրագրերի շրջանակներում 2008-2009թթ. բարելավվել են արտոնյալ խմբերի պատկանող շուրջ 230 ընտանիքների բնակարանային պայմանները, որոնց 57 տոկոսը զոհված զինծառայողների ընտանիքներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter