HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Էլի կրակոցներ Երեկ Երևանում և Էջմիածնում համառ լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի տղաները և ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի թիմը կրակել են իրա վրա: Ըստ Էջմիածնից ստացված տեղեկությունների` ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեկ բերման է ենթարկել Սարոյանի 3 տղաներին, ովքեր ձերբակալվել են: Կրակոցների ժամանակ տուժել է Գլորիայի Գրիշը` Ալրաղացի Լյովիկի մտերիմներից, ում պատկանում է «Գլորիա» խաղատունը: Միջադեպը տեղի է ունեցել «Ջիանի» ակումբում գիշերը: Ըստ որոշ տեղեկությունների` դեպքի վայրում է եղել նաև Լևոն Սարգսյանը, ով հասցրել է փախչել, իսկ Գրիշը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լյովիկի թիմը վիրավորել է գեներալի բարեկամներից մեկին: Գեներալի հարազատները երեկ պնդում էին, թե իրենք կապ չունեն այդ միջադեպի հետ: Ոստիկանությունը ևս հայտնի դեմքերի անուններ չնշեց, այլ տարածեց հաղորդագրություն, թե անհայտ անձինք ծեծի են ենթարկել Գրիգոր Ս.-ին և անկանոն կրակ արձակել «Ջիանի» ակումբի ներսում: Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև «սառը քամի է փչում» Ամերիկյան The James Town Foundation վերլուծական կենտրոնի փորձագետները փաստում են, որ 2009-ին ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել, որն առաջին հերթին հիասթափություն է առաջացրել Բաքվում: Ըստ ամերիկացի փորձագետների` ամերիկաադրբեջանական հարաբերություններում նկատվող սառնությունը հղի է բազմաթիվ վտանգներով նաև ԱՄՆ-ի համար, քանի որ վերջինս մեծ շահեր ունի էներգակիրներով հարուստ կասպյան տարածաշրջանում: Ամերիկյան փորձագետների կարծիքով` Ադրբեջանի «խռովության» հիմնական պատճառը հայ-թուրքական արձանագրություններն են, որոնք նաև ԱՄՆ-ի պահանջով, պետք է վավերացվեն ու կյանքի կոչվեն առանց նախապայմանների: Մինչդեռ Բաքուն հայ-թուրքական սահմանների բացումը տեսնում է միայն «ադրբեջանական հողերը վերադարձնելուց հետո», և ըստ ամերիկացի փարձագետների` Ադրբեջանը կարծում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցում խոչընդոտում է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: «Ըստ ադրբեջանցիների` եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացվում են առանց հայերի կողմից Ղարաբաղը վերադարձնելու, ապա դա նշանակում է, որ Սպիտակ տունը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը, քանի որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից հետո Երևանը դժվար թե համաձայն ի զիջումներ անել Ադրբեջանին»,- գրում է ամերիկյան կենտրոնը: The James Town Foundation-ը նկատում է, որ Նահանգներից Ադրբեջանը «նեղացել» է նաև այն պատճառով, որ Ղարաբաղը 8 մլն դոլար հումանիտար օգնություն է ստացել ԱՄՆ-ից, իսկ այս փաստը Բաքուն ընդունել է որպես վիրավորական: Փոցխը չի հոգնում Ոտքը փոցխի վրա դնողները` նույնպես Անցած 2009 թվականին` հատկապես աշնանն ու ձմեռնամուտին, հհշական քարոզչության կողմից ինտենսիվ շրջանառվում էր այն «հավաստի տեղեկությունը», թե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև գաղտնի պայմաններում, իբր, «շրջանակային համաձայնագիր» է կնքվել: Այդ ցնորամիտ զառանցանքը տիրաժավորելուց բացի` նույն հհշական քարոզչամիջոցները հմայախոսության պես շարունակ կրկնում էին, թե հիշատակված` գոյություն չունեցող «գաղտնի համաձայնագիրը» հրապարակվելու է 2010 թվականի հունվարի 1-ին կամ Ամանորի տոների ընթացքում: Սրանց կարճ խելքով, այդ ժամանակ տոների մեջ «խրված» ժողովուրդը որևէ կերպ չէր արձագանքի, առավել ևս, որ թերթերն այդ մի քանի օրը լույս չէին տեսնելու և այլն, և այսպես շարունակ: Այսօր արդեն հունվարի 13-ն է, բնակչությունն արդեն ելել է տոնական խումհարից, քաղաքական ու լրատվական դաշտերն էլ թոթափել են կարճատև թմբիրը, բայց ոչ մի դարակազմիկ համաձայնագիր էլ չի հրապարակվել: Եվ ինչպե՞ս խորհուրդ կտաք բնութագրել ցնորամիտ զառանցանքի հեղինակներին: Խիստ կառուցողական «Ներսում տակավին ոչինչ տեղի չունեցավ: Տակավին տարօինակ է, թե խորհրդակցական սենյակում գտնվելու ժամկետը պետք է լինի անորոշ»,- մեկնաբանելով Սահմանադրական դատարանի գործողությունները` հայտարարել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: «ՉԻ» - Տակավին տարօինակ է, որ Ստեփան Սաֆարյանը տարօրինակ է համարում ՍԴ պահվածքը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, եթե հիշում եք, մասնակցում էր Սերժ Սարգսյանի «համահայկական շրջագայությանը» և նրա հետ միասին համոզում էր սփյուռքահայերին, որ հայ-թուրքական արձանագրությունները լավն են: Հիմա տարօրինակ չէ՞ արդյոք, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» տակավին հույսեր ունեն, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչելու այդ արձանագրությունները: Հո չի՞ կարող Գագիկ Հարությունյանը պաշտոնապես ընդունել, որ մի շաբաթ շարունակ հակասահմանադրական փաստաթղթեր էր քննարկում: Ի դեպ, բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչ ՀՅԴ-ն տակավին չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, թեև պնդում էր, որ նրա ստորագրած արձանագրությունները ոչ միայն հակասահմանադրական են, այլև մեզ համար կործանարար: Տակավին հետաքրքիր դիրքորոշում է: Վաղը շատ ավելի կիրթ ենք լինելու Ու շատ ավելի օտար «Էս աշխարհում մի բան ստեղծելը մահը հաղթահարելու փորձ է: Որ երկրում էլ որ եղել եմ, տեղի ճարտարապետությանն եմ նայել, նայել ուշադրությամբ, միշտ միևնույն հարցադրումով` մահը հաղթահարե՞լ են էս մարդիկ: Ցավոք, մեր քաղաքի շենքերի մեծամասնությունը գերեզմանոցից գրեթե ոչնչով չի տարբերվում»,- ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Քրեականի պետի քրեական արարքը Բավական էր, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ՍԴ առջև պարզեր պաստառ, որում պատկերված էին ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ոստիկանապետը, գլխավոր դատախազն ու ԱԱԾ պետը, նրա վրա հարձակվեց ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Վաչիկ Ներսիսյանը, պաստառը պոկեց ձեռքից, պատռեց և վազելով փախավ: Ներկա բազմաթիվ ոստիկաններից և ոչ մեկը չարձագանքեց այս հակաօրինական արարքին: Իսկ մի փոխգնդապետ Զարուհի Փոստանջյանի խնդրանքին` վազել ցույց անկացնելու իրավունքը խոչընդոտածի հետևից, այսպես արձագանքեց. «Ես քո համար վազո՞ղ եմ»: Իշխանական թերթերը կարո՞ղ են անպատիժ վիրավորել Նախաքննական մարմինը 2009 թ. դեկտեմբերի 30-ին «հանցակազմի բացակայության» հիմքով կարճել է «Ազատամտություն» թերթի դեմ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցադիմումը: Հիշեցնենք, որ թերթը վիրավորանքներով լեցուն մի հրապարակում էր զետեղել վերջինիս մասին` այն ուղեկցելով առավել վիրավորական մի ֆոտոմոնտաժով: Ինչպես «Առավոտին» հայտնեց Զարուհի Փոստանջյանը, «ոստիկանությունը պատճառաբանել է, թե թերթը դիտավորություն չի ունեցել ինձ վիրավորելու. նրանք ինձ չէին ճանաչել և ուղղակի իրենց կարծիքն են հայտնել այդ ձևով»: Զարուհի Փոստանջյանը նույն օրը ևեթ բողոքարկել է կարճման այս որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter