Դպրոցներում համակարգչային հագեցվածության բարելավումը` առաջնային
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի «Ինթել» ղազախական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`«Մեկ աշակերտին մեկ համակարգիչ» հեռահար ծրագրի շրջանակում: Կրթության և գիտության նախարարը ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում:
Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն՝ 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին:
«Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում «Ինթել» ընկերության մասնակցության հնարավորությունները: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել